ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀ կառավարությունը բնակարաններ տրամադրելու անվան տակ թալանում է սիրիահայերին
16:05, 10.10.2016 | mamul.am
12759 | 0
Մինչ Սփյուռքի նախարարությունը հայտարարում է, թե սիրիահայերը չեն ուզում գալ Հայաստան, վերջինները լրատվամիջոցների միջոցով աղերսում են հայրենի իշխանությանը` փրկել իրենց պատերազմի կիզակետում հայտնված Սիրիայից, մասնավորապես` Հալեպից: Ի դեպ, Հայաստան ժամանած սիրահայերը ևս նախանձելի պայմաններում չեն գտնվում: Համաձայն շրջանառվող լուրերի, կառավարությունը նրանց խաբել է, կորզել վերջին գումարներն ու թողել անպաշտպան:
Ասում են՝ սիրիահայերի առաջին խմբերին վստահեցրել են, թե իրենց համար բնակելի թաղամաս են կառուցում, բայց պետք է այնտեղ բնակարան ստանալու համար կանխավճար թողնել: Սիրահայերը միամտորեն տվել են իրենց հոգեպահուստները, բայց տարիներ են անցել, այնինչ ոչ բնակարանը կա, ոչ էլ հույս, որ այն երբևէ կկառուցվի: Ասում են նաև, թե կառավարությունը գիտի, որ այլևս վստահություն չի ներշնչում և չի կարող խաբելով կողոպտել հայրենադարձվածներին, դրա համար էլ միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան հասցնելու համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր