ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Պատմության մեջ առաջին անգամ բացվել է Քրիստոսի դամբարանը
18:10, 28.10.2016 | mamul.am
23786 | 0
Հնագետներն առաջին անգամ հանել են Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող Հիսուս Քրիստոսի գերեզմանի վրայի մարմարե տապանն, այս մասին գրում է National Geographic-ը: Նշվում է, որ քարը տեղադրվել է 1555 թվականին: Հետազոտողները դրա տակ գտել են մեծ քանակությամբ քարեր: «Մենք դեռ պետք է իրականացնենք երկարատև գիտական հետազոտություններ, վերջնական արդյունքում կկարողանանք տեսնել և իմանալ այն բնօրինակ քարի մակերևույթը, որ վրա երեք օր դրված է եղել Հիսուս Քրիստոսի մարմինը», - ասել է հնագետ Ֆրեդերիկ Հիբերտը

Տիրոջ գերեզմանն ամփոփված է դեղնավարդագույն մարմարից կառուցված զանգակատանը: Այժմ գոյություն ունեցող դամբարանը կառուցվել է 1809-1910 թթ. հույն ճարտարապետ Նիկոլա Կոմինի նախագծով:

Գիտնականների կարծիքով` դամբարանի բացումը կօգնի պարզաբանել, թե ինչու է Սուրբ Հեղինեն, ով Երուսաղեմում պեղումներ է անցկացրել, որոշել, որ դամբարանը հենց Քրիստոսի գերեզմանատեղին է:

Սուրբ Հեղինեն եղել է Կոնստանտին 1-ինի մայրը, վերջինը իշխել է Հռոմի վրա 306-337 թվականներին: Համարվում է, որ իր ուխտագնացության ժամանակ նա հայտնաբերել է Տիրոջ գերեզմանը, Սուրբ խաչը և քրիստոնեական ալ մասունքներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր