ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ժողովրդի մեջ խոսում են, որ առաջին ատյանի դատավոր դառնալու գինը 50 հազար դոլար է». Ոսկան Սարգսյան
15:35, 28.10.2016 | mamul.am
3752 | 0
Մի քանի տարի առաջ, երբ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկով Հայաստանի դատարանների համար նոր շենքեր էին կառուցում, հետո բարձրացրին դատավորների աշխատավարձը, արդարադատության նախարար, հիմա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դրանով դատական ոլորտում կոռուպցիան նվազելու է: Կոռուպցիան չնվազեց, ընդհակառակը, դատավորները բարձր աշխատավարձին զուգահեռ բարձրացրին վերցվող կաշառքի չափերը: ժողովրդի մեջ խոսում են, որ Հայաստանում առաջին ատյանի դատավոր դառնալու գինը 50 հազար դոլար է, ավելի բարձր ատյանների դատավորներինը՝ ավելի բարձր: Ժամանակ առ ժամանակ մի դատավոր, ինչպես երեկ Իշխան Բարսեղյանը, ընկնում է իրավապահների ձեռքը: Նման օրինակներով իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին ու Հայաստանի հանրությանը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ անխնա պայքարում է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր