ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հալեպում ապստամբները լայնամասշտաբ հակահարձակման են անցել
16:25, 28.10.2016 | mamul.am
5224 | 0

Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբական տարբեր կազմակերպություններ համատեղ հակահարձակում են սկսել` նպատակ ունենալով ճեղքել նախագահ Ասադի զորքերի կողմից քաղաքի արևելյան հատվածի շրջափակումը: Ըստ դեպքի վայրից ստացված տեղեկատվության` խոսքը վերաբերում է լայնամասշտաբ հակահարձակմանը, որին նախորդել է Հալեպի հարավային հատվածի ինտենսիվ հրթիռակոծումը:

Քաղաքի` կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածի վրա ավելի քան 150 հրթիռ և արկ է արձակվել, ինչի հետևանքով, ըստ Սիրիական դիտորդական խորհրդի, զոհվել է 15 մարդ, առնվազն 100 մարդ վիրավորվել է:
«Ահրար աշ Շամ» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները, սեփական տվյալներով, հրթիռակոծել են Հալեպի արևելքում գտնվող ռազմական օդանավակայանը և կառավարական զորքերի դիրքերը: Հրթիռակոծվել է նաև Լաթաքիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազան, որը շահագործում է ՌԴ օդուժը:
AP գործակալության փոխանցմամբ` ընդդիմադիր ջոկատները փորձում են հարձակում գործել ողջ ճակատով: Սա 2016թ. օգոստոսից ի վեր Հալեպի արևելյան հատվածում ապստամբների կողմից կառավարական զորքերի շրջափակումը ճեղքելու 2-րդ փորձն է: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` շրջափակման մեջ գտնվում է 300 մարդ:
Սիրիական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ բանակն ու դաշնակիցները վերահսկում են իրադրությունն, ու զինված խմբավորումները չեն կարողացել փոխել քարտեզը: «Մարտերը շարունակվում են, բայց ինտենսիվությունը նվազում է»,- ասվում է կառավարական զորքերի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր