ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սինթետիկ բրինձ ուտելը նույնն է, ինչ կուլ տաք պոլիէթիլենյաին տոպրակ. ինչպես տարբերել բնական ու արհեստական բրինձները
20:05, 06.11.2016 | mamul.am
37087 | 0

Սննդի փորձագետներն զգուշացնում են` Չինաստանում արդեն վաղուց պատրաստում են սինթետիկ բրինձ և հսկայական քանակությամբ ուղարկում արտերկիր: Սինթետիկ բրինձը բաղկացած է կարտոֆիլի օսլայից, որին ավելացնում են պլաստիկ, որպեսզի այն պահպանի անհրաժեշտ ձևը: Մի բաժին այդպիսի բրինձ ուտելը նույն է, ինչ ուտեք պոլիէթիլենային տոպրակ: Ուստի բրինձը եփելուց առաջ ստուգեք` արդյոք այն իսկական է:
1. Ջրային թեստ. մի գդալ բրինձը լցեք սառը ջրի մեջ ու ակտիվորեն խառնեք: Եթե բրինձը որոշ ժամանակ անց նստի հատակին, կարող եք օգտագործել, իսկ եթե վեր բարձրանա, ապա այն պլաստիկից է պատրաստված:


2. Կրակով թեստ. Բրինձն այրեք լուցկով: Արհեստականն անմիջապես կբոցավառվի և կարտազատի վառվող պլաստիկի հոտ:

3. Տրորեք բրինձը. իսկական բրինձը կվերածվի սպիտակ ալյուրի, իսկ արհեստականը` դեղնավուն զանգվածի:

4. Բորբոսի թեստ. եփած բրինձը տեղափոխեք հերմետիկ փակ ամանի մեջ ու դրեք տաք տեղ: Իսկականի վրա մի քանի օրից բորբոս կառաջանա, իսկ պլաստիկը նոփ-նորի տեսք կունենա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր