ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Amazon-ը բեռնատար է ստեղծել` միանգամից 100 հազար տերաբայթ տեղեկատվություն տվյալների մի բազայից մեկ այլ բազա տեղափոխելու համար
21:05, 04.12.2016 | mamul.am
10473 | 0

Amazon ընկերությունը ներկայացրել է AWS Snowmobil բեռնատարները, որ նախատեսված են միանգանից մինչև 100 պետաբայթ (100 հազար տերաբայթ) տեղեկատվություն տվյալների մի բազայից մեկ այլ բազա տեղափոխելու համար: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոկում:

AWS Snowmobil բեռնատարն ունի 13 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ գերդիմացկուն և գերկայուն թափք: Դրա ներսում տեղադրված են կոշտ խտասկավառակներ, իսկ ավելի ստույգ, AWS Snowmobil բեռնատարի թափքն ամբողջական խտասկավառակ է` անիվների վրա, որ հնարավոր է միակցել տվյալների բազային:
Միակցումը կատարվում է մալուխների ու գերարագ ցանցային կցորդիչների միջոցով, որ վայրկյանում 1 տերաբիթ ինֆորմացիա փոխանցելու հնարավորություն ունեն: Այս արագության դեպքում տվյալների բազային տեղեկատվության առաքման համար ընդամենը մոտ մեկ շաբաթ ժամանակ է անհրաժեշտ:
Տվյալների փոխանցման ժամանակ Snowmobil-ը ցանցի վրա 350 կՎտ ճնշում է ստեղծում, մոտավորապես այնքան, որքան 150 հատ հզոր էլեկտրական թեյնիկը միաժամանակ միացնելիս: Այդ իսկ պատճառով էլեկտրական ոչ բոլոր ցանցերն են ունակ դիմակայելու այդպիսի ճնշմանը: Նման դեպքերում Amazon-ը կարող է առանձին էլեկտրագեներատորներ տրամադրել:
Ընկերությունը նաև հատուկ շքախումբ և պահակախումբ է տրամադրում տվյալներով ներբեռնված բեռնատարի տեղաշարժման ժամանակ:
Amazon-ի ներկայացուցիչի խոսքով` նման բեռնատարների ստեղծումը պայմանավորված է դրանց մեծ պահանջարկով: Ընկերությունն արդեն իսկ պոտենցիալ հաճախորդներ ունի` ավելի քան 1 էկսաբայթ (1024 պետաբայթ) տվյալներով: Նրանց մի մասը ցանկանում է օգտվել Amazon-ի տվյակների բազայի պահպանման, վերլուծության և այլ ծառայություններից, բայց դրա համար հաճախորդները պետք է իրենց տվյալները փոխանցեն AWS Snowmobil-ի «ամպային» սերվերներ:
1 էքսաբայթ ծավալով տվյալներն «ամպային» սերվենրեր ներբեռնելու համար անգամ ցանցային գերարագ` վայրկյանում 10 գիգաբայթ արագությամբ միացումների կիրառման դեպքում` անհրաժեշտ կլինի 26 տարի, իսկ AWS Snowmobil բեռնատարների դեպքում` մոտ կես տարի:
Թե որքան արժեն նման ծառայությունները, Amazon-ը դեռևս չի հայտնում, բայց նման ծառայությունն անհամեմատ թանկ կլինի համացանցի միջոցով տվյալների փոխանցման համեմատ:
Մի շարք փորձագետներ արդեն իսկ նախազգուշացնում են, որ նման բեռնատարները կարող են ցանցահենների կամ կողոպտիչների համար գլխավոր թիրախ դառնալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր