ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Օքլանդի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել. 9 մարդ զոհվել է
17:15, 04.12.2016 | mamul.am
4650 | 0

Քալիֆորնիայի Օքլանդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի նկարիչների կազմակերպած երեկույթի ժամանակ հրդեհ է բռնկվել: 10-յակ մարդիկ համարվում են անհետ կորած: Հաստատվել է 9 մարդու մահը, բայց զոհերի թիվը կարող է ավելանալ, նախազգուշացրել է Օքլանդի ոստիկանական ծառայությունը:
Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման պահին 50-100 մարդ է եղել շինության ներսում: Ավելի հստակ տվյալներ չկան, քանի որ միջոցառման համար տոմսեր չեն վաճառվել:
Հրդեհն սկսվել է գիշերը, տեղի ժամանակով 23:30-ի սահմաններում: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:
Ոստիկանության տվյալներով` մշակութային կենտրոնում բացակայել են հակահրդեհային ազդանշանային և ավտոմատ հրդհեշիջման համակարգերը: Շենքի 2-րդ հարկում գտնվող ակումբն ընդամենը մեկ ելք է ունեցել, իսկ միջանցքները լցված են եղել կահույքով, մանեքեններով, նկարների շրջանակներով և նկարիչներին պատկանող այլ իրերով: Հրշեջները դժվարությամբ են կարողացել հասնել հրդեհի բռնկման օջախին:
Ըստ լրատվամիջոցների` այս հրդեհը Օքլանդ քաղաքին պատուհասած երկրորդ խոշոր աղետն է: 1989թ. այստեղ գրանցված երկրաշարժից 63 մարդ է զոհվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր