ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Իսպանիայի հարկադիր մարմինները կքննեն Ռոնալդուի՝ հարկերից խուսափելու հարցը
18:20, 04.12.2016 | mamul.am
4487 | 0

Իսպանիայի հարկադիր մարմինները կստուգեն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ հարկերից խուսափելու մասին երեկ տեղ գտած հրապարակումների իսկությունը։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Ռոնալդուն մոտ 150 մլն եվրոյի չափով հարկեր է թաքցրել։ Ավելի ուշ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Ռոնալդուն հարկերից չի խուսափել։ Իսպանիայի հարկային ծառայության ֆինանսական հարցերով գլխավոր քարտուղար Խոսե Էնրիկե Ֆերնանդես Դե Մոյան նշել է, որ հարկադիր մարմինները կուսումնասիրեն հրապարակումները.

«Ինչպես գիտեք, Իսպանիայի հարկադիր մարմինները շատ պրոֆեսիոնալ են։ Նրանք կանցկացնեն անհրաժեշտ քննությունը։ Մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր