ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանում վթարի է ենթարկվել սպորտային ակրոբատիկայի մանկական թիմը տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ (թարմացված)
19:05, 04.12.2016 | mamul.am
7929 | 0

Ռուսաստանի Խանտի Մանսիական ինքնավար շրջանում՝ Տյումեն-Խանտի Մանսիյսկ ավտոմայրուղու 31-րդ կիլոմետրին, ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ 32 ուղևոր տեղափոխող ավտոբուսը բախվել է «Կամազ»-ին և մի քանի թեթև մարդատար ավտոմեքենաներին։ Ավտոբուսը տեղափոխել է սպորտային ակրոբատիկայի մանկական թիմը։ 32 ուղևորից 29-ը երեխաներ են եղել։ 10 մարդ տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհերի թիվն աճել է։ Մահացել է 12 մարդ, որոնցից 10-ը երեխաներ են։ Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան դպրոցի «Սիրիբրյակ» ակրոբատիկայի թիմը վերադառնալիս է եղել Խանտի Մանսիական ինքնավար շրջանի առաջնությունից։ Նրանք թիմային արծաթե մեդալ են նվաճել։

Հայտնի է դարձել, որ երեխաներին տեղափոխող ավտոբուսի վարորդը ողջ է մնացել։ Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ 47-ամյա Զայնուլին Մ.-ն այս տարվա ընթացքում 7 անգամ խախտել երթևեկության կանոնները։
Դեկտեմբերի 5-ը շրջանում հայտարարվել է սգո օր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր