ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ում իրականացել է այս տարվա առաջին մահապատիժը. քանի մարդ է սպասում իր մահվան դատավճռի իրագործմանը
11:30, 12.01.2017 | mamul.am
8370 | 0

2017-ի առաջին մահապատիժն ԱՄՆ-ի տարածքում իրականացվել է Տեխաս նահանգում, հայտնում է Associated Press-ը: Մահաբեր ներարկումն արվել է 48-ամյա Քրիստոֆեր Ուլքինսին, ով 2005-ին ձերբակալվել է իր 2 ընկերների սպանության համար:
Նշենք, որ մահապատիժը կիրառվում է ԱՄՆ 31 նահանգներում, մահվան դատավճիռների թվով Տեխասն առաջատարն է:
Այսօր ամերիկյան բանտերում մահապատժի իրենց օրվան են սպասում շուրջ 3 հազար բանտարկյալներ:
Անցած` 2016 թվականին երկրում իրականացվել է 20 մահապատիժ` ամենացածր ցուցանիշը վերջին 3 տասնամյակում: Ավելի հաճախ մահապատժի իրագործման համար կիրառվում է մահաբեր ներարկումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր