ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իսկապես ջեռուցում ու հոսանք չկա, բայց 1-2 սենյակ տաքացնում ու լուսավորում ենք` փորձելով սպասարկել մեր հիվանդներին». Տարոն Տոնոյան
11:05, 12.01.2017 | mamul.am
6093 | 0
«Որոշ մարդկանց երազանքն է, որ հիվանդանոցը չաշխատի, բայց ես ամեն ինչ անում եմ, որպեսզի հիվանդանոցի դուռը փակ չլինի, մարդիկ գնան ու գան: Հիվանդներ կան` շրջանից են էս ցրտին գալիս, հասնում. նրանք ոչ ինտերնետ ունեն, ոչ տեղեկացված են հիվանդանոցի խնդիրներին, բայց վիրահատվելու կարիք ունեն: Նրանք գալիս են և մեկը չկա, որ նրանց հարցերին պատասխանի. գալիս են որևէ փաստաթղթի, էպիկրիզ և այլնի հետևից և պատասխանող չկա, մենք ենք պատասխանատվություն կրում այդ հիվանդների համար»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Երևան» ԲԿ-ի ներկայիս վիճակը ներկայացրեց բուժհաստատության գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը:
Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ հիվանդանոցը վերջնականապես դադարեցրել է իր գործունեությունը, վիրաբույժը զարմացավ` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Ինչպես նախկինում, այսօր էլ բժիշկները հավաքվում են, անկախ ամեն ինչից` մեր հիվանդները գալիս են, նայում ենք և ուղեգրում համապատասխան բուժհաստատություններ: Իսկապես ջեռուցում ու հոսանք չկա, բայց «դվիժոկով» 1-2 սենյակ տաքացնում ու լուսավորում ենք` փորձելով սպասարկել մեր հիվանդներին»,- տեղեկացրեց նա:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ «տրամաբանությունը կհաղթի էմոցիային» և կկարողանան ընդհանուր հայտարարի գալ հիվանդանոցի հարցին լուծում տալու համար: Տ. Տոնոյանի խոսքով` պարտադիր չէ, որ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատեն, բայց պետք է տրամաբանություն` թեկուզ հիվանդանոցն այլ կարգավիճակով աշխատացնելու համար»:
Հիշեցնենք, որ«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի միջև կոնֆլիկտ էր ստեղծվել, որն ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց: Երկու սեփականատերերն այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ հիվանդանոցի տնօրենի նշանակման հարցում: Առ այսօր հիվանդանոցի ճակատագիրն անորոշ է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր