ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին
12:45, 12.01.2017 | mamul.am
4046 | 0

Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016-ին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։
2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։
Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։
Մարտական կորուստների մեծ մասը գրանցվել է ապրիլին՝ 91 հոգի (74 զինծառայող, 17 կամավորական)․ մյուս 11 ամիսների ընթացքում մարտական պայմաններում զոհվել է 17 զինծառայող։
Ապրիլին կտրուկ աճել է նաև ոչ մարտական կորուստների թիվը։ Տարվա ընդհանուր 57 մարտական կորուստներից 15-ը եղել են այդ ամսվա ընթացքում, ինչը մասամբ բացատրվում է մարտական իրավիճակում լարվածության, մարտական սթրեսի, հոգնածության, ինչպես նաև զորքերի ակտիվ տեղաշարժերի պատճառներով։
Աղյուսակում տրված են 2016-ի բոլոր կորուստներն՝ ըստ ամիսների։

Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին

Համեմատելու համար նշենք, որ 2015-ին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, գրանցվել է 76 զինծառայողի կորուստ, այդ թվում՝ 42 մարտական և 34 ոչ մարտական։
Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր