ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
««Երկաթուղու շինարարության տնօրինության» փակումը չի ազդի հայ-իրանական երկաթուղու կառուցման վրա». Վահան Մարտիրոսյան
15:10, 12.01.2017 | mamul.am
2033 | 0

Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել փակել տրանսպորտի նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն»-ը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն նշել է,որ ընկերությանը փակվելը չի ազդելու հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: «Նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթները»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է հետաքրքրված մնալ այդ ծրագրով և դրա իրականացումը ոչ մի դեպքում դուրս չի մնալու կառավարության ուշադրությունից: Այն դիտարկմանը, թե արդյոք իրատեսական է համարում երկաթուղու կառուցումը՝ նախարարն ընդգծել է. «Ցանկալի է, որ լինի, և դրա իրագործման համար աշխատանքներ կատարվում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր