ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակն է
15:20, 12.01.2017 | mamul.am
2650 | 0

«Անձնագիրս փաստում է, որ ես ծնվել եմ 1942-ի հունվարի 12-ին, սակայն բարեկամներս ինձ շնորհավորում են դեկտեմբերի 12-ին»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշել էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն, ով այսօր դարձավ 75 տարեկան:
«Ես չեմ հաշվում տարիքս, կյանքն ավելի արևոտ եմ պատկերացնում և ինձ համար մայրամուտ գոյություն չունի: Կա միայն արև, ամառ, գարուն, կյանք, և եթե ձմեռ, ապա միայն նրա համար, որ սպիտակով ծածկի` մաքրությամբ: Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ արվեստը, երբեք ինձ դրանից դուրս չեմ պատկերացրել, այդքանով ես շատ երջանիկ մարդ եմ»,- անկեղծացել էր Ռուբեն Մաթևոսյանը:
«Երբ դարձա 18 տարեկան, երգելու անզուսպ ցանկություն առաջացավ մոտս, իսկ առաջին ելույթս շռնդալից հաջողություն ունեցավ»,- հիշել էր երգիչը:
Ռուբեն Մաթևոսյանը ծնվել է Սպիտակ քաղաքում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, ինչպես նաև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում եղել են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ: Հայտնի են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա.Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլ երգեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր