ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը
10:50, 16.01.2017 | mamul.am
3152 | 0

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ-գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձևավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:
Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:
Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն է ստացել.

1.Նիկոլ Փաշինյան
2. Սասուն Միքայելյան
3. Արայիկ Հարությունյան
4. Ալեն Սիմոնյան
5. Սուրեն Պապիկյան
6. Լենա Նազարյան
7. Արարատ Միրզոյան
8. Ռոմանոս Պետրոսյան
9. Նարեկ Բաբայան
10. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր