ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«21 օր հացադուլ անող Վարդանը համաներման չի սպասում, լինելու դեպքում էլ` կհրաժարվի». Շահեն Հարությունյան
11:45, 16.01.2017 | mamul.am
1963 | 0
2013թ․ նոյեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում հեղափոխության ակցիա իրականացնելու համար կալանավորված Շանթ Հարությունյանի համախոհը՝ Վարդան Վարդանյանը 21 օր է` շարունակում է հացադուլը: Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նորից ուզում եմ հիշեցնել բոլորին, որ պահեստազորի փոխգնդապետ՝ ներկայում քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանը, ով 2013թ. նոյեմբերի 5-ից ի վեր Շանթ Հարությունյանի և մյուս ընկներների հետ բանտում է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, 2016թ. դեկտեմբերի 26-ին անժամկետ հացադուլ է սկսել` անազատության մեջ գտնվող հազարավոր կալանավորների ազատության պահանջով, ովքեր երկար ժամանակ է սպասում են համաներման: Հատուկ նշեմ, որ Վարդանն անձամբ համաներման չի սպասում, իսկ եթե լինի, չի ընդունելու և հրաժարվելու է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա պահանջում է երկրի նախագահից հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր