ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՀՀԿ-ականներն սկսել են հեքիաթներ պատմել Սերժ Սարգսյանի և քրեական հեղինակությունների համատեղ խնջույքի «հայրենասիրական» նպատակների մասին
14:05, 16.01.2017 | mamul.am
10884 | 8
Սերժ Սարգսյանի ու քրեականների մասնակցությամբ խնջույքի տեսանյութը բուռն քննարկումների թեմա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում: Ասում են` ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են, որ սկանդալային հանդիպումը ներկայացվի որպես հայրենասիրական քայլ: Ընդ որում ՀՀԿ-ական պաշտոնյաները դեռևս զերծ եմ մնում մեկնաբանություններից, մինչև օր ֆեյսբուքյան օգտատերերն իրենց գործը նպատակին հասցնեն: Տարբեր գրառումներով լուրեր են տարածվում, թե Սերժ Սարգսյանի` այդ խնջույքին մասնակցելը եղել է գին, որը վճարվել է զենքի դիմաց: Ըստ այդ լուրերի` ՊՆ նախարար Սերժ Սարգսյանն 1993-ին Մոսկվայում զբաղված էր դեպի Հայաստան զենքի մատակարարումներով, իսկ այդ գործին այն ժամանակ ներգրավված են եղել նաև քրեական տարբեր հեղինակություններ: Շատերն էլ հակադարձում են` նշելով, որ այդ կապերը որևէ ազդեցություն չեն ունեցել զենքի մատակարարման հարցում, քանի որ այդ ժամանակ, զենքի պակասի դեպքում, հայկական կողմն աշխատում էր բացառապես ՌԴ ՊՆ նախկին նախարար Պավել Գրաչևի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր