ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ սննդանյութեր են անհրաժեշտ ճարպային բջիջների քայքայման համար
23:10, 16.01.2017 | mamul.am
8173 | 0

Վաշինգթոնի համալսարանի առողջապահական կենտրոնի դիետոլոգները բացահայտել են, թե որոնք են մարմնի ճարպային բջիջները ճեղքող լավագույն սննդային բաղադրիչները։

Ըստ նրանց` ճարպային բջիջները լավագույնս քայքայվում են կոֆեինի ազդեցությամբ։ Բայց, ինչպես մասնագետներն են հավաստում, այս հարցում ավելի նպաստավոր է ոչ թե սուրճի, այլ կանաչ թեյի մեջ պարունակվող կոֆեինը։ Կանաչ թեյի տերևների մեջ նաև մեծ քանակությամբ կատեխին կա, ինչը խթանում է նյութափոխանակությունն ու ճարպային կուտակումները վեր է ածում անհրաժեշտ էներգիայի։

Ճարպային բջիջների քայքայման համար նպաստավոր են նաև ցիտրուսները։ Դրանք պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք ճեղքում են ճարպերը։ Ճարպերի ճեղքման համար անհրաժեշտ է նաև սպիտակուց։ Սպիտակուցային սննդի մեջ պարունակվող կարնիցին սննդանյութը ներթափանցում է ճարպային բջիջների մեջ և արագացնում դրանց ճեղքումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր