ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչ է անելու Օբաման` պաշտոնը լքելու առաջին իսկ օրը
13:25, 16.01.2017 | mamul.am
7883 | 0

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է մոռանալ գործերի մասին և իր պաշտոնը լքելու առաջին իսկ օրը «կուշտ քնել»: Այս մասին Օբաման, ով իր պաշտոնը հունվարի 20-ին հանձնում է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնել է CBS լրատվականին:
«Հաստատ զարթուցիչ չեմ միացնի, դրանում վստահ եմ,- ասել է նա ու հավելել,- ես կփորձեմ կուշտ քնել ու ժամանակ վատնել»:
Դռևս գործող նախագահը նաև խոստովանել է, որ ազատ ժամանակ կցանկանար մտածել, թե Սպիտակ տանը գտնված 8 տարիների ընթացքում ուրիշ ինչ կարող էր անել: «Հարմար ժամանակ չեմ ունեցել մտորելու ու այդ ամենի շուրջ խորհելու համար»,- ասել է Օբաման: Նա հայտնել է, որ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո հանգստի կմեկնի:
Իսկ հետագայի մասին խոսելով` Օբաման նշել է, որ կցանկանար ինչ-որ տեղ դասավանդել, քանի որ նախկինում ևս աշխատել է համալսարանում: Նշենք, որ ԱՄՆ 44-րդ նախագահը 1992-2004թթ. սահմանադրական իրավունք է դասավանդել է իր ծննդավայր Չիկագոյի համալսարանում: Օբաման, սակայն, հարազատ քաղաք վերադառնալ չի ծրագրում: Նա իր ընտանիքի հետ կտեղափոխվի Վաշինգթոնի կենտրոնական հատվածներում գտնվող վարձակալված առանձնատուն: Նրանց ընտանիքը դեռևս մի քանի տարի կմնա մայրաքաղաքում, քանի դեռ կրտսեր դուստրը` Սաշան, չի ավարտել դպրոցը: Օբամայի ավագ դուստրը` Մալիան, 2017-ի աշնանից կշարունակի ուսումը հեղինակավոր Հարվարդի համալսարանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր