ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Կա՛մ պետք է շարունակենք այսպես ու վերջանանք, կա՛մ պիտի հիմնովին մաքրենք այս կեղտը ո՛ւ կառուցենք երկիր, ո՛ւ ստեղծենք մշակույթ». Թամար Հովհաննիսյան
14:21, 16.01.2017 | mamul.am
4132 | 7
1985 թվի հունվարին Փարիզի Issy Les Moulineaux արվարձանի քաղաքապետը լսելով, որ այս ֆիլմի Իշխանի դերակատար Մհեր Մկրտչայանը տիկնոջ հետ Փարիզում է և պատրաստում է ներկայացում ՝ Պաղտասար Աղբարը, մինչև առաջնախաղը, սովետական դեսպանատան միջնորդությամբ հրավիրել էր հանդիպման, տեղում գտնվող կինոթատրոններից մեկում: Դահլիճում և ֆրանսացիներ էին և դեսպանատանը աշխատող ռուսներ և ֆրանսահայեր: Ֆիլմը ընթանում էր ֆրանսերեն սուբտիտրերով: Նկատի ունեցեք, որ այս ֆիլմը նկարվել է 1969 թվին, այսինքն տասնվեց տարվա ֆիլմ էր այն ժամանակ և կինոյի համար դա բավականին մեծ տարիք է: Անկարող եմ նկարագրել ոգևորությունն ու ծափերը ու հնչեցրած հարցերը ֆիլմի դիտումից հետո: Այսօր էլ նույնքան ուժ ու գեղագիտական արժեք ունի այս ֆիլմը:
Ոuշադրություն դարձրեք, խոսքին և մտածեք՝ արդյո՞ք մաքուր խոսքը խանգարել է դերասանին հավաստի կերպար ստեղծելուն:
Թվում է, թե ամեն ինչի մասին խոսել եմ, կարծիք հայտնել, բայց լռում եմ, լռում եմ մշակութային ցեղասպանության մասին, որ արվել և արվում է քսանհինգ տարի շարունակ: Բեմերում, մեծ էկրանին, երկնագույն էկրանին: Լռում եմ, քանի որ խոսելու ունակությունս կորցրել եմ այդ հարցում: Լռում եմ, քանի որ համատարած ապականության մեջ միայն մի ոլորտը չի կարող շտկվել: Պատկերավոր ասեմ ՝ ասենք մի լավ վերանորոգված ու կահավորված թատրոնում ներկայացում է ընթանում ու սրահի կենտրոնում մի կույտ աղբ է դրված, գարշահոտ աղբ: Բեմի վրա ու սրահում եղողները կշարունակե՞ն իրենց գործը՝ խաղալ ներկայացումը կամ դիտել այն, ծափահարել, ուրախանալ կամ տխրել, մտածել մշակութային որակի մասին: Եթե առողջ մարդիկ են, թե բեմի վրա, թե սրահում պիտի ընդվզեն, թե սա ի՞նչ գարշահոտություն, աղտեղություն է՝ մաքրե՛ք, հեռացրե՛ք այս խայտառակ երևույթը: Նորմալ տրամաբանությամբ պիտի ընդվզեն չէ՞: Բայց սրտի աննկարագրելի ցավով պիտի ասեմ, որ դա տեղի չի ունենում: Հիմա, ինչպես խոսեմ արվեստից, երբ նկարագրածս վիճակն է իր ամենասոսկալի դրսևորումով: Դե, ես էլ ստիպված ավելն առել եմ ձեռքս, ուզում եմ մաքրել (մեջբերում՝ Արայիկ Խանդոյան): Աղտեղությունը անասելի չափերի է հասել: Հիմա՝ կամ պետք է շարունակենք այսպես ու վերջանանք կամ պիտի հիմնովին մաքրենք այս կեղտը ո՛ւ կառուցենք երկիր ո՛ւ ստեղծենք մշակույթ: Ուրիշ ելք չկա:
Անցյալի կառքով տեղ չենք կարող հասնել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր