ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հայ գործարարի որդուն սպանել է նրա համադասարանցի Ռաֆիկ Ղամբարովը
15:00, 16.01.2017 | mamul.am
29167 | 3

ՌԴ Խաբարովսկի մարզում առևանգել և սպանել են հայազգի գործարարի որդուն՝ 25-ամյա Անդրանիկ Մուրադյանին: Նա անհետացել էր հունվարի 10-ին։ Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է Ռաֆիկ Ղամբարովն, ով Անդրանիկի համադասարանցին է եղել և պարբերաբար նրանից գումար է պարտք վերցրել: Ըստ համացանցի ռուսական տիրույթում արվող մեկնաբանությունների` Ղամբարովն ադրբեջանցի է, թեև հետաքննությունը նրա ազգային պատկանելության մասին դեռևս ոչինչ չի հայտնել:

Ռաֆիկ Ղամբարով

Առևանգման օրը Ռաֆիկը զանգել է Անդրանիկին ու պայմանավորվել` հանդիպել ավտոտնակում` պարտքը վերադարձնելու համար: Անդրանիկի տեղ հասնելուն պես նրան ծեծի են ենթարկել ու պահել մի քանի օր: Այնուհետև նրանք զանգել են հորն ու փրկագին պահանջել` 20 միլիոն ռուբլի: Սակայն, վախենալով, որ հնարավոր է` իրենց ճանաչեն, առևանգողները պարանով խեղդամահ են արել Անդրանիկին ու փորձել դին այրել` վերացնելով հետքերը:
2 հանցագործները, որոնք 25-26 տարեկան են, ձերբակալվել են։
Նշենք, որ մի քանի տարի առաջ հոսանքի հարվածից մահացել էր Մուրադյանների ավագ որդին՝ Սասունը։ Ծնողներն այժմ ոչ երեխաներ ունեն, ոչ թոռներ, նրանք մնացել են միայնակ:
Ծանոթների նկարագրմամբ` ընտանիքի բոլոր անդամներն առավոտից երեկո ջանասիրաբար աշխատելիս են եղել, իսկ Անդրանիկը եղել է բարի, հոգատար ու բոլորին օգնող երիտասարդ:
Որոշում է կայացվել, որ ավագ եղբոր մարմինն արտաշարիմվի և կրտսերի մարմնի հետ տեղափոխվի հայրենիք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր