Կարեն Կարապետյանի` ՀՀԿ շարքերը շռնդալից անդամագրումից ու նույնիսկ նախընտրական ցուցակը գլխավորելու երկարատև քննարկումներից հետո երկրի ղեկավարության վերաբերմունքը նրա հանդեպ միանգամից փոխվեց: Շաբաթներ առաջ Կարապետյանի` 4 տարի ՀՀ-ում չլինելու հարցը բերվեց օրակարգ: Կարապետյանն էլ օրեր առաջ հայտարարեց` եթե օրենքին չի համապատասխանում, ինքը չի առաջադրվի: Սա միանգամից քննարկումների թեմա դարձավ հասարակության շրջանում` նոր իմացա՞ն, որ 4 տարվա խնդիր կա: Ընդ որում, նույնիսկ վերջերս, երբ Կարեն Կարապետյանին հարցրեցին` իսկ 2018-ից հետո կշարունակե՞ք պաշտոնավարել, վարչապետն ասաց. «Եթե էֆեկտիվ լինեմ, կփորձեմ աշխատել երկարատև»: Այստեղ հարց է առաջանում` ինչու է Կարապետյանն այդպես ասում, եթե 2018-ից ուժի մեջ է մտնում օրենք, որի համաձայն նաև կառավարության անդամների պարագայում է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակությունը պարտադիր պահանջ: Ըստ ձեզ` Կարեն Կարապետյանի հետ կապված վերջին զարգացումներն իշխանության խաղերն են, թե վարչապետի դեմ թակարդ է լարվում: Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: |