ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՎՏԲ-Հայաստան բանկը ոչ հերքում, ոչ հաստատում է Տիգրան Ուրիխանյանին 90 միլիոն դրամ վարկի ներման մասին տեղեկությունը
16:45, 16.01.2017 | mamul.am
2355 | 0

Օրեր առաջ «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ shame.am կայքից տեղեկացել է` Անի Հովհաննիսյանի դեմ հայց ներկայացնելու համար ՎՏԲ բանկը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի 90 միլիոն դրամի վարկը ներել է: «Նախաքննական մարմինը, սակայն, մերժել է հարցի առնչությամբ տվյալներ տրամադրել, ինչից հիմնավոր կասկածներ են ծագում, որ վարկը նրան ներվել է Անի Հովհաննիսյանի դեմ հայց ներկայացնելու համար»,- ասել էր փաստաբանը:
Լ. Սիմոնյանի հայտարարությունից րոպեներ անց հաղորդագրություն տարածեց Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը` հերքելով փաստաբանի տեղեկատվությունը: «ՎՏԲ» բանկից ամսական 1.000.000 դրամ շորթելու համար քրեական գործով մեղադրյալ «Անալիտիկ» կայքի տնօրենի փաստաբանի սխալ հայտարարությունն այսօր տարածվել է մի շարք լրատվամիջոցներով: Պաշտոնապես հերքում ենք այն, որ պատգամավոր Ուրիխանյանին բանկը նվիրել է իննսուն միլիոն դրամ, քանի որ իրականում բանկը նվիրել է ինը հարյուր միլիոն դրամ պատգամավորին ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ այլ բանկեր պարբերաբար նվիրում են պատգամավորին բազմաթիվ միլիոններ: Չէ որ դա ընդունված ու շատ տարածված երևույթ է»,- նշված էր պատգամավորի գրասենյակի հաղորդագրությունում:
MAMUL.am-ի թղթակիցը փորձեց ՎՏԲ Հայաստան-բանկից ճշտել` արդյոք պատգամավորի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը և նման կարգ գոյություն ունի՞ նշված բանկում:
ՎՏԲ բանկից փոխանցեցին, որ հարցը գաղտնիություն է պարունակում, ինչի վերաբերյալ պարզաբանում չեն կարող տալ. «Դա բանկային գաղտնիք է, օրենքը թույլ չի տալիս նման տեղեկատվություն տարածել` լինի դա հասարակ քաղաքացու, թե պատգամավորի վերաբերյալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր