ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մասնագետները գնահատել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի վերանորոգման կարիքները
18:10, 16.01.2017 | mamul.am
3601 | 0

Մշակույթի նախարարության ներկայացուցիչներն այսօր այցելել են Գյումրի և տեղում գնահատել Գյումրիի նշանավոր «վառեմ-մարեմ» պատշգամբի և ամբողջ շենքի վերանորոգման կարիքները։ Դեռևս դեկտեմբերի սկզբին Գյումրի այցելությանը նախարար Արմեն Ամիրյանը լրագրողներին ասել էր, որ միայն պատշգամբը «փրկելը» սխալ է, և չվերանորոգված շենքի վրա նորոգ պատշգամբն անհեթեթ կդիտվի, ուստի պետք է աջակիցներ գտնել՝ նաև տանիքի հարցը լուծելու, եթե ոչ հիմնովին, ապա որոշակի վերանորոգում իրականացնելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր