ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ-ում տուն է գնել և հիմնականում այնտեղ է բնակվում. «ՀԺ»
10:15, 17.01.2017 | mamul.am
3673 | 1

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում: Մամուլի հրապարակումների համաձայն, նա այնտեղ շքեղ տուն է գնել և կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում:
Ի դեպ, կարծիք կա, որ նա Հայաստանից մեկնել է հատկապես այն պատճառով, որպեսզի ցույց տա, թե ընդհանրապես չի խառնվում ներքաղաքական և նախընտրական գործընթացներին:
Հիշեցնենք, նրա անվան հետ է կապվում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը: Կարծիք կա, որ Քոչարյանի հետ որոշակի քաղաքական պայմանավորվածություն ունեն նաև Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ ուժ» կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու այլք:
Եվ հեռու մնալով՝ Քոչարյանը չի ցանկանում վնասել այս ուժերին, քանի որ իր անունը բացասական ազդեցություն կարող է թողել սույն ուժերի վրա: Մենք փորձեցինք Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ-ում բնակվելու և ստվերային կերպով Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, բայց վերջինս անհասանելի էր: Ի դեպ, Սողոմոնյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Քոչարյանը շուտով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցազրույց կտա»:
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր