ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ծառուկյանն այսօր կխոսի. «Ժամանակ»
10:20, 17.01.2017 | mamul.am
2750 | 0

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և քաղաքականություն վերադառնալու մասին։ Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին։ Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն և այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա։
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ համաձայնեցված չի եղել, և իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ «ընդդիմադիր» ուժերի համար։ Ծառուկյանի վերադարձից ամենամեծ մտահոգությունն ունեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած ուժերը, որոնց նպատակն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, «Հայկական վերածնունդ»-ը և ՀԱԿ-ը, որոնց համապատասխան ձայներն ու տոկոսներն ԱԺ-ում կախված էին Ծառուկյանի վերադառնալու որոշումից»։
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր