ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը. «Իրատես»
10:25, 17.01.2017 | mamul.am
2693 | 0

«Իրատես»-ը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը երկար անգործ չմնաց. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու և իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Իբր գործող կին պատգամավորների «դարդը» քիչ էր, մի գլխացավանք էլ ավելացավ. հիմա էլ պետք է իրենց «համադրեն-հակադրեն» մշակույթի երկարամյա նախարարի հետ։ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է նաև մշակույթի մեկ այլ ներկայացուցչի` Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր