ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Հերթական տխմար սերիալի գովազդին պատահելուց հետո, տանս հեռուստացույցը դեն նետեցի». Գագիկ Ղազարե
12:15, 17.01.2017 | mamul.am
3635 | 1

Կինոռեժիսոր Գագիկ Ղազարեն` անդրադառնալով հայկական հեռուստաեթերը ողողած հնդկական սերիալներին, նշեց, որ անտարբեր է, չի հետևում, ավելին` տան հեռուստացույցը վաղուց դեն է նետել:
«Արդեն շատ վաղուց հայկական հեռուստազվարճանքից հեռու եմ, չեմ տեսնում, կարելի է ասել՝ ոչինչ, մեկ-մեկ ֆուտբոլ, մեկ-մեկ քաղաքական ինչ-ինչ բաներ, մեկ-մեկ էլ բալիկներս են տարբեր հաղորդումների հետևում` այն էլ օն-լայն տիրույթում: Տանս հեռուստացույցը դեն եմ նետել շատ վաղուց... Իմիջիայլոց, դա տեղի ունեցավ հերթական տխմար սերիալի գովազդին պատահելուց հետո, որի համար երևի պետք է շնորհակալ լինեմ էդ սերիալը մոգոնողներին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Գագիկ Ղազարեն:
«Կարծում եմ` էդ սերիալացավոտ քննարկումը մեր հարազատ ճահճուտի, տևականորեն ու միտումնավոր լճացված կեղծ օրակարգերի փոքրիկ ու աննշան մանրամասնություն-մանրուքն է: Ինձ դա չի հետաքրքրում, որովհետև անմիջականորեն դրա սպառողը չեմ»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ինձ համար ակնհայտ է, որ քանի դեռ հայկական հեռուստաշուկայում հեռուստաարտադրական քաղաքականության վրա, քաղաքական հովանու, ֆինանսական գերիշխող դիրք ունեցող մեծահարուստների, գործող իշխանության թելադրող, պարտադրող գործոնը գերակա է, ոչ մի էական, որակական, համակարգային փոփոխություն այդ դաշտում հնարավոր չէ»,- ընդգծեց Գագիկ Ղազարեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր