ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը ծննդկանի մահվան գործով դատին չէր ներկայացել
11:55, 17.01.2017 | mamul.am
2991 | 0
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հետաձգվել է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Այսօր դատարանում պետք է հարցաքննվեր ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն վերջինը չէր ներկայացել դատական նիստին:
Դատավորը տեղեկացրել է, որ Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ հիվանդ է և հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ նաև հաջորդ՝ հունվարի 24-ին կայանալիք նիստին:
Նշեք, որ Ռազմիկ Աբրահամյանը Մերի Մարգարյանի կոնսիլիումի անդամ է եղել, այնուհետև նախագահել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված հանձնաժողովը, այսինքն` գնահատել է իր կողմից կատարված աշխատանքը:
Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր