ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Լավ, ո՞նց կարելի է մորից ու երեխուց շատ սիրել աթոռն ու իշխանությունը». Գ. Պետրոսյան
15:25, 17.01.2017 | mamul.am
4212 | 1
Եթե համապետական նշանակության որևէ խնդիր երկու-երեք տարի մնում է չլուծված, ուրեմն դրան անպայման պետք է հաջորդեն կոնկրետ հրաժարականներ (և ոչ միայն):
Իրենց ղեկավարած բնագավառում որևէ էական հաջողություն չարձանագրած պաշտոնյաները սահուն ցատկում են աթոռից աթոռ: Գուցե միայն Հայաստանում է այդ այդպես:
Ոլորտը լրիվ խորտակած պաշտոնյան, ամոթը կորցրած, ինքնագոհ կեցվածքով եթերից խելք ու խրատ է տալիս մարդկանց: Լավ, արա, բա թասիբն ուր մնաց:
Ու թե հանկարծ մի ուրիշը հայտ է ներկայացնում` փոխելու իրավիճակը, որակվում է որպես իշխանության դեմ քայլ...
Լավ, ոնց կարելի է մորից ու երեխուց շատ սիրել աթոռն ու իշխանությունը, ոնց է հնարավոր էդքան տարի սապոնը ձեռը մանևրել իշխանության կողքերին...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր