ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դինքի սպանության գործով մեղադրվողներից մեկը խոստովանել է` ամեն ինչ արել է Էրդողանի հրահանգով
12:28, 17.01.2017 | mamul.am
5096 | 0

Նախօրեին աղմկահարույց դատական նիստ է կայացել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Նիստի ընթացքում կասկածյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն, ով սպանության ժամանակ եղել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետը, հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր բոլոր քայլերն արել է` համաձայն այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրահանգների: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Մեղադրյալն, այսպիսով, հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ Դինքին պաշտպանելու համար պետությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: «Հրանտ Դինքին պետք էր պաշտպանել այնպես, ինչպես հիմա Օրհան Փամուքին են պաշտպանում, թեև նրա կյանքին անմիջապես սպառնացող վտանգ չկա: Բոլորն էլ գիտեն` վախի մթնոլորտն սկսվել է Ստամբուլում: Այս ամենը մեզ հետ կապ չունի, Ստամբուլի ոստիկանության գործն էր: Նայեք Օրհան Փամուքի (Նոբելյան մրցանակակիր գրող) գործին, հետաքննության զեկույցները կապված են Ստամբուլի ոստիկանության հետ: Ինձ հետ ի՞նչ կապ ունի: Ինչպես որ Օրհան Փամուքն է պաշտպանության տակ վերցվել, այնպես էլ Դինքը պետք է պաշտպանվեր»,- ասել է Յըլմազերը:
Ի դեպ Յըլմազերին թուրքական իշխանություններն այժմ մեղադրում են հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Արդեն գրեթե 10 տարի ձգվող դատավարությունը դեռ ոչ մի արդյունք չի տվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր