ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով
14:40, 17.01.2017 | mamul.am
3557 | 1

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։ Ըստ նախնական տեղեկությունների` զինծառայողը N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով է վիրավորվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր