ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սերժ Սարգսյանն ի սկզբանե Կարեն Կարապետյանին Հայաստան է բերել իր անձնական քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար». Ն. Փաշինյան
14:05, 17.01.2017 | mamul.am
3436 | 2
Աժ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, «Ազատության» եթերում հայտարարեց. «Եթե պարզվում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու, իսկ դա մեծ հավանականությամբ էդպես է, իսկ 2018-ից հետո էլ չի կարող նաև վարչապետ լինել, մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը սա հաշվի առնելով է նրան բերել Հայաստան, որպեսզի նրա պոզիտիվ իմջի միջոցով կազմակերպի ՀՀԿ-ի վերարտադրությունը: 2017-ին Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, եթե ՀՀԿ-ն հաղթի, դա հայտարարեց նաև Սարգսյանը, բայց 2018-ին, երբ վարչապետի կարգավիճակը կփոխվի, ու նա դառնա թիվ մեկ դեմքը, կպարզվի, որ Կարապետյանը չի կարող, ո՞վ է թեկնածուն` Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ի սկզբանե Կարեն Կարապետյանին Հայաստան է բերել իր անձնական քաղաքական նպատակներին օգտագործելու համար»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք` Կարեն Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ MAMUL.am-ը նաև առցանց հարցում է անցկացնում, որին կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր