ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
2016թ. ամփոփող ասուլիսում Լավրովն անդրադարձել է Արցախյան հարցին
14:30, 17.01.2017 | mamul.am
5068 | 0

Այսօր ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել 2016թ. ամփոփող ասուլիսով, որի ընթացքում չի շրջանցվել նաև Լեռնային Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Նա հիշեցրել, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և անմիջապես շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն այդ «տարրական» հարցը մինչ օրս չի լուծվել` ԵԱՀԿ-ում կոնսենսուսի բացակայության պատճառով:
Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ոʹչ վերացական է և ոʹչ էլ «բացառապես Ադրբեջանի ներքին գործի թեմա»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ մի շարք որոշումներ կան, որոշումներ, որոնք հակամարտության թեժացման պահին ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում և կրակի դադարեցում են պահանջել»,- հիշեցրել է Լավրովը:

Ըստ Լավրովի` «պահպանվում է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, բայց ոչ մի դեպքում` ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում»: Նա եզրափակել է՝ հայտարարելով, որ այս ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, նաև հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել և ստորագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: «Այնտեղ վեճերի խաղաղ կարգավորման մասին նշված է առանց երկիմաստության»,- ընդգծել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ տարածաշրջանում արյունահեղ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլին, խորը տագնապ են հարուցում: Ըստ որում՝ հիշեցրել է, թե «Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել այդ արյունահեղությունը այդ պահին դադարեցնելու հարցում»:

Աղբյուրը` tass.ru
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր