ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Հարսնացուն hյուսիսից» ֆիլմի Արուսյակի կյանքի մանրամասները «Վերջալույս» ֆիլմում ամբողջացրել է դերասանուհու թոռը
18:05, 17.01.2017 | mamul.am
4452 | 0
Ինչպես անդրադարձել էինք, հայ մեծանուն դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված, դերասանուհու թոռը՝ ռեժիսոր Տիգրան Իսկուդարյանն իր ընկերների հետ ստեղծել է վավերագրական լիամետրաժ «Վերջալույս» ֆիլմը: Ֆիլմում ռեժիսորն օգտագործել է արխիվային նյութեր, որոնք ավելի քիչ են լուսաբանված:
«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Արուսյակ Վարդանյանի կերպարը մարմնավորած դերասանուհին միշտ երազել է դրամատիկ դերերի մասին, սակայն նրա ամենահիշվող դերերը կատակերգություններում են: «Նույնիսկ երբ էպիզոդիկ դեր էր խաղում, ամբողջը վերցնում էր իր վրա»,- հիշում է ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր