ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հարգելի պարոն Ծառուկյան, արդյոք այն խնդիրները, որոնց մասին Դուք բարձրաձայնեցիք այսօր, բարձրացրել եք Սերժ Սարգսյանի առջև». Կարեն Քոչարյան
17:40, 17.01.2017 | mamul.am
4552 | 4
Հիմա ավելի լուրջ, hատված Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից.
«Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն»:
Իսկ հիմա հարց պարոն Ծառուկյանին
Հարգելի պարոն Ծառուկյան, վերջին 6-7 ամիսների ընթացքում Դուք հաճախ հանդիպում էիք Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ ուրախանում օլիմպիական հաղթանակներով, իրար հետ բաժակ էիք բարձրացնում, գավաթ էիք նվիրում և այլն: Արդյոք այն խնդիրները, որոնց մասին Դուք բարձրաձայնեցիք այսօր, բարձրացրել եք Սերժ Սարգսյանի առջև: Եթե այո, ապա ինչ պատասխան եք ստացել, իսկ եթե ոչ՝ ապա ինչու չեք բարձրացրել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր