ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայ Արիները շուտով նշելու են Միաբանության հիմնադրման 20 ամյակը
07:16, 08.08.2013
2423 | 0

1989թ. Արցախյան շարժմանը զուգահեռ ընթանում էր նաև Հայաստանի (Հայկական ԽՍՀ) անկախացման շարժումը (հետագայում՝ ազգային-ազատագրական պայքարը) և ադրբեջանական զինված կազմավորումներին բախվելուց բացի առկա էր նաև խորհրդային բանակի հետ ընդհարվելու վտանգը …
Մինչ այդ, պատմական անխուսափելի և օրինաչափ անցուդարձի ընթացքում, ապազգային (հակազգային) ուժերը գրեթե անթերի կազմակերպված պառակտիչ գործունեություն էին ծավալել, և իրար հաջորդելով՝ մասնատվում էին քաղաքական խմբավորումներն ու ուժ ներկայացնող կազմակերպությունները, որի հետևանքով թուլանում է և՛ Արցախյան շարժումը, և՛ Անկախության համար մղվող պայքարը…
Պառակտման ալիքը ցնցեց նաև պայքարի բովում իր տեղը գտած Հայաստանի Ազգային Անկախություն Կուսակցության) հիմքերը և այն բաժանեց երկու մասի: Միավորվելու բանակցություններն արդյունք չտվեցին: Եվ որոշ բանակցություններից հետո որոշվեց ստեղծել «Հայ Ցեղակրոնների ՈՒխտ» կիսաքաղաքական-կիսավրիժառուական (պաշտպանական) կազմակերպությունը՝ քաղաքականությամբ զբաղվելուց բացի, նաև՝ սպասվող ամենատարբեր ուժային գործողություններին դիմակայելու նպատակով: Կազմակերպության ծրագիրն ու կանոնագիրը հիմնականում պատրաստ էին և Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ՀՑՈՒ հռչակումը (նախատեսված էր 1989թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), սակայն դա տեղի չունեցավ, և մասնատված ՀԱԱԿ-ի թևերից մեկում, Հայ Ազգային Կուսակցության (ՀԱԿ) հիմնադրման ժամանակ, առաջարկվեց ստեղծվող կուսակցությունն անվանել Հայ Ցեղակրոնների Կուսակցություն, բայց առաջարկությունը բավարար աջակցություն չստացավ, և Նժդեհյան Ցեղակրոնությանը դառնալը անորոշ ժամանակով հետաձգվեց…
1990թ. փորձ արվեց Ցեղակրոնությունը հաստատել Հայոց Ազգային Բանակի գաղափարախոսության հիմք, իսկ Նժդեհականությունը՝ հայ զորականի հոգեմարմնական կերպարը բնութագրող ուսմունք: Այդ ուղղությամբ արդեն կատարվում էր նպատակային աշխատանք, նույնիսկ կար տեսանելի արդյունք, սակայն, ՀԱԲ-ի լուծարումը կասեցրեց Նժդեհյան Ցեղակրոնության առաջընթացը…
Այնուամենայնիվ, Հայաստանում օրինաչափորեն ստեղծվեցին Ցեղակրոն ուսմունքով առաջնորդվող կազմակերպություններ ու խմբավորումներ և նրանցից մեկի՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցության հիմնադրումը տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, 1993թ. դեկտեմբերի 15-ին: . Հայ Արիական Միաբանությունը, հիմնադրել է Արմեն Ավետիսյանը որի առաջնորդն ու գաղափարախոսն է առ այսօր: Միաբանությունը ունի կառուցներ ՀՀ բոլոր մարզերում, Երեւանում, Արցախում ու Ջավախքում: Օժանդակ կառույցներ կան նաեւ Սփյուռքում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, եվրոպական մի շարք երկրներում եւ այլն: Միաբանության կազմում ընդգրկված են. Հայաստանի Հայ-Արիական Կուսակցությունը, Հայ Արիական-Ցեղապնաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը, Հայ-Արիական կենտրոնը, Հայ-Արիական ուսանողական., Հայ-Արիներ երիտասարդական. Հայ-Արորդիներ մանկապատանեկան խմբերը, «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միությունը, Արիական հետազոտությունների կենտրոնը, հայ Արիական Միաբանության Քրմական խորհուրդը: Լույս է տեսնում «Հայ-Արիա» շաբաթաթերթը, «Հայ-Արիներ» ամսաթերթը, «Հայ-Արիներ» -ի «Հայեր» եռամսյա հավելվածը

Նյութի համար հիմք են ծառայել Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի փաստաթղթերը





Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր