ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պարույր Սևակ,
20:09, 14.04.2014
2726 | 0
ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…
"Սիրիր, որ սիրվես" իզուր չէ ասված
Իզուր չի ասել ամենազոր Աստված,
Որ քեզ սիրողից երես մի դարձնի
Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:
Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ նման
Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:
Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի…
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13083 | 0
01:01, 08.12.2017
29964 | 0
23:45, 27.08.2017
21715 | 0
դեպի վեր