ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ասույթներ Համո Սահյանի մասին
20:52, 14.04.2014
21755 | 0

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները...
Ռազմիկ Դավոյան

Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան...Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Ինձ համար գաղտնիք է մնում, թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...
Լևոն Հախվերդյան

Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն: ...Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...
Կայսին Կուլիև

Վարպետի` բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ: Ավելի ճիշտ` հարստացնում...
Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում:
Էդուարդաս Մեժելայտիս



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13088 | 0
01:01, 08.12.2017
29967 | 0
23:45, 27.08.2017
21718 | 0
դեպի վեր