ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Լեռ Կամսար, «Կարմիր օրեր»
08:19, 15.04.2014
2265 | 0

Ընտանիք կազմելու համար երկու հոգի է հարկավոր՝ մարդ ու կին։
Իսկ ազգ կազմելու համար՝ երեք հոգի։
Եթե ունես մի վարչապետ, մի նախարար ու մի հպատակ, քեզ կատարյալ կերպով կարող ես հիմա անկախ պետություն համարել և գնալ Միավորված ազգերի կազմակերպությունում քեզ հատկացված տեղը գրավել։
Այս համաշխարհային կազմակերպությունում գոյություն ունի երկու, անգամ կես մարդանոց պետություն՝ հանձինս չանկայշիականի և Հարավային Կորեայի։
Մի ժամանակ բոլոր այս անկախ պետությունները կախված էին վեց մեծ պետություններից, որպես նրանց գաղութներ։ Բայց, ինչպես հետագայում պարզվեց, այդ սիստեմը տնտեսապես ձեռնտու չէ մեծ պետություններին, որովհետև գաղութները որոշ խնամք էին պահանջում։ Ուստի, ինչպես հովիվը իր հոտը սարն է քշում ազատ կերպով չաղանալու, փոքր պետություններին ազատություն տրվեց չաղանալու և վերադառնալու «աշնանը» իրենց մեծ պետությունների մոտ... մորթվելու։
Որովհետև երբեք մեծերն ու փոքրերն այս աշխարհում հավասար լինել չեն կարող։
Մեծը շատ պիտի ուտի աշխարհի բարիքներից, որովհետև նրա փորը մեծ է, իսկ փոքրն էլ քիչ պիտի ուտի, որովհետև նրա ստամոքսը փոքր է։
Ավելին:
Մեծերը պիտի ուտեն փոքրերին, ինչպես այդ ընդունված է կենդանիների մոտ, ինչպես այդ ընդունված է ծովերում, ձկների մոտ։
Լեռ Կամսար, «Կարմիր օրեր», 1958թ.

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13065 | 0
01:01, 08.12.2017
29947 | 0
23:45, 27.08.2017
21687 | 0
դեպի վեր