ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վաչագան Սարգսյան, Բառերս
22:14, 15.04.2014
2042 | 0

ԲԱՌԵՐՍ

Դու պառկել ես դաշտի մեջ,
Բառերս ծաղկել են քեզ վրա,
Տա՛ք է շշունջը…
Ծաղկաթերթերից ցնդում է սերը,
Ցնորք ու բուրմունք է շուրջը։
Թույլ տուր՝ շուրթերս ծաղկի պես բացվեն
Քո կրծքի վրա:
Դու պառկել ես գիշերվա մեջ,
Բառերս աստղեր են
Հոգուդ երկնքում,
Թույլ տուր շրթունքներս
Աստղեր արարեն մարմնիդ վրա:
Դու պառկած ես անապատում,
Բառերս՝ շարմաղ, շողոքորթ,
Շեկ օձեր են մարմնիդ վրա,
Թույլ տուր, որ լեզուս նրանց հետ
Խառնվի գնա:
Դու պառկել ես օվկիանոսին,
Բառերս՝ առագաստներ ծուփ-ծուփ՝
Մարմնիդ վրա,
Քեզ տանում են նրանք,
Թույլ տուր՝ տաք ծովածոցն իմ
Նավակայան դառնա:
Դու պառկած ես անկողնում՝
Երկարավարս, մե՛րկ ու անիրական…
Բառերս հողաթափեր են՝ ընկած
Ոտքերիդ մոտ չքնաղ:

ՎԱՍ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13071 | 0
01:01, 08.12.2017
29952 | 0
23:45, 27.08.2017
21697 | 0
դեպի վեր