Չես հավատու՞մ Եկել եմ ես Չե՞ս հավատում. Բերել եմ ես Գարուններիդ գույնզգույնը, Բերել եմ ես անզուգական Փայլն աչքերիդ, Տարիներիդ ազնվագույն Համն ու հոտը Բերել եմ ես: Բերել եմ ես Սրտիդ կարոտն ու խռովքը, Երազներիդ շողերն անծի՜ր... Սե՜ր եմ բերել, Կի՛րք եմ բերել, Կարո՜տ, արբունք... ...Հենց այս պահից Բաժանումի տառապանքը Ես ջնջել եմ. Ես՝ եկել եմ... Երեվան 12.o4. 2014 |