ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Անահիտ Տիգրանյան, Մի՞թե չեն գերում քեզ շշուկները՝
20:44, 17.04.2014
2177 | 0

Մի՞թե չեն գերում քեզ շշուկները՝
Իրիկնամուտի,
Երբ բարդիներն են
Մեղմիկ սոսափում,
Երբ՝ հովը
Ծաղկած բալենու
Ճերմակ թերթերն է թափում:
Երբ ծղրիդը՝ իր մեղմ սերենադով,
Իր անզուգական ջութակի լարով
Քեզ է կախարդում:
Մի՞թե չեն գերում քեզ շշուկները՝
Իրիկնամուտի,
Երբ հավքը՝
Շուրթին անու՜շ մի տաղիկ,
Վերջին պտույտն է
Թևաբախումով եզրագծում:
Երբ, դես ու դենից՝
Շշուկ ու շրշյուն բերանը առած,
Սյուքը՝ ականջիդ
Կամացու՜կ, ինչ որ գաղտնիք է բացում,
Ու չգիտես,
Թե՝ որտեղի՜ց, որտեղ,
Մի անու՜շ թախիծ
Գալիս ու նորից սիրտդ է լցվում:
Մի՞թե չեն գերում քեզ շշուկները՝
Իրիկնամուտի,
Երբ մթնշաղի քողն՝ իր քղանցքի
Քնքուշ շղարշով է շուրջը պատում,
Ջահել զույգերն են անուշ մրմունջով
Սեր խոստովանվում,
Ու նրանց համար
Աղբյուրներն անգամ
Սիրո մեղեդի են շատրվանում:
Մի՞թե չեն գերում քեզ
Շշուկները իրիկնամուտի
Որ արարում են՝
Անրջանքով լի,
Մի լույս մեղեդի....

Անահիտ Տիգրանյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13065 | 0
01:01, 08.12.2017
29950 | 0
23:45, 27.08.2017
21693 | 0
դեպի վեր