ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արմեն Ալավերդյան
15:11, 18.04.2014
2034 | 0
Վտարանդի ես, թեև մորեմերկ,
Սեր ես թագադիր դեռ խանձարուրից,
Պատումը նույնն է՝ արձակ է, թե երգ,
Քեզ արարել են մեն մի համբույրից:
Շուրթը շուրթի հետ և հանդիպակաց,
Փշաքաղվել են գրգիռներն անանց,
Քարայրում տամուկ թոշնում էր մի վարդ,
Առնաբաղձ թրթիռ ու մի նախամարդ:
Տորքը անգեղաց՝ հաղթանդամ ու լերկ,
Հոգու ամային՝ պոկված ապառաժ,
Անգիր է արել կատարները թեք,
Խոկում է անվերջ ու թեքվում առաջ:
Երազ, այ երազ, աղջիկ հեզաճեմ,
Սահում ես, ասես, երբեք չես սահում,
Սիրում ես սակայն վարդը քնքշադեմ,
Եվ ամբողջ մի կյանք անցնում է, անցնում….
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13088 | 0
01:01, 08.12.2017
29967 | 0
23:45, 27.08.2017
21718 | 0
դեպի վեր