ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գարուշ Հարյանց, Ճանապարհի քարտեզ
08:46, 22.04.2014
2168 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՐՏԵԶ

Տեսել ենք ջարդերը համիդյան,
անցել ենք եղեռնի կամրջով,
տերտերով անիծվել հավիտյան,
մեր տունը քանդել ենք մեր խաչով,

քամու մեջ հանգչել է մեր մոմը,
մեր ձայնը չի հասել աստըծուն,
չի ճեղքվել մեր ցավի ատոմը,
սերմացու չի դարձել մեր ածուն:

Տրվել ենք ավելորդ հույսերին,
հոգսերին գամվել ենք հավատով,
անհատույց մերվել ենք լույսերին,
բայց պաշտել խավարը կարոտով,

որ ծածկի մեր մեղքի կոճղերը,
մեր լացը փոխարկի անձրեւի,
բանտվել են մեր սինձն ու կոճղեզը,
չենք փրկվել զարթոնքով արեւի...

Տանուլ ենք տվել մեզ ու լեռը,
գետերը մատնել ենք աճուրդի,
շարունակ աճել է մեր բեռը
եւ դարձել ճանապարհ փախուստի:

Թող քամին դեռ վայի մեղավոր,
թող որ մենք խաչի տեղ մեզ կախենք,
բայց պիտի կանգ առնենք մենք մի օր,
որ բախտի վիրակապն էլ փոխենք...

© Ապրիլի 21, 2014 թ., Լոս Անջելես:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13069 | 0
01:01, 08.12.2017
29951 | 0
23:45, 27.08.2017
21695 | 0
դեպի վեր