ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գարուշ Հարյանց, Հ Ի Շ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը
21:20, 22.04.2014
2407 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Հ Ի Շ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը

մեզ համար երբեք խեցի չէ, անսպի վերք է
ու պատմական ծովեծովի ամենազենք է,

խոհականության արշավող այրուձի հստակ,
վրեժխնդրության հանճարեղ մի հետեւակ,

առաջընթաց կամքի հրետանի է ծանրանուշ,
ՄԻԳ-երով ճախրանքի ելած արիացի օդուժ...

Գուցե այն օտարամոլի համար է աննշան,
որը դեռեւս աղբանոց է անտարբերության,

դռնփակ ավերի ու ցավերի մի թանգարան՝
սնապարծության մի ծուռ հորիզոնական,

գուցեւ գոց մեծամտության խելառ սելավ է
խելառշունչ ու երրորդական մի ջրհեղեղ՝

առանց վերադարձող մի Նահապետ Նոյյան՝
ափ չհասած, խարիսխ չգցած, անտապան,

ոչ այդ, ոչ էլ այն... հինգերորդ տարերք է,
որ ընդմիշտ ողջ է պահում մեզ ու մեր ոգին,

ավելին՝ պահպանում է անվերջ մեր արյան
Անցյալ Կատարյալն անթիրախ-անավարտ,

որի նոր սկիցբն է բերելու հայոց ապագան՝
որ գալու է մնալու հառնած ու հավաքական:

© Ապրիլի 22, 2014 թ., Լոս Անջելես:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12982 | 0
01:01, 08.12.2017
29883 | 0
23:45, 27.08.2017
21572 | 0
դեպի վեր