ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վաչագան Սարգսյան, ՀԱՌԱՉԱՆՔ
23:35, 23.04.2014
2532 | 0

ՀԱՌԱՉԱՆՔ

Մի անդնդախոր հառաչանք է կախված երկնքից: Երբ մենք երկինք ենք նայում, այդ հառաչանքը մեր հոգին է լցվում: Դա միլիոնավոր անմեղ զոհերի հառաչանքն է: Մի արցունք է կախված երկնքից: Երբ մենք երկինք ենք նայում, այդ արցունքը մեր աչքերն է լցվում, ու մենք աշխարհը արցունքի միջից ենք տեսնում: Դա միլիոնավոր անմեղ զոհերի արցունքն է: Երկնքից սեվակնած մի զայրույթ է կախված: Երբ մենք երկինք ենք նայում, զայրույթի շանթեր են մեր սրտին բեկվում: Երկնքից շշունջ է կախված, որ ասում է՝ ներեք մեզ: Դա միլիոնավոր անմեղ զոհերն են, որ շշնջում են մեզ, որ ներենք իրենց: Եվ մեր հոգում անդնդախոր հառաչանք է, մեր աչքերում արցունք է, մեր սըրտի վրա զայրույթի շանթեր են բեկվում, և մենք մեզ չենք ներում, որ նրանք նահատակվեցին մեզանից առաջ. չէ՞ որ նրանք հենց մենք ենք, չէ՞ որ մենք հենց նրանք ենք:
Ու մենք այսօր քրիստոնյա ենք, ու մենք այսօր ինքներս մե՜զ չենք կարողանում ներել, ուր մնաց՝ թշնամուն: Բայց, եթե ուզում ես հաղթել թշնամուն, առաջին հերթին հաղթիր քեզ, որովհետև թշնամին քո մեջ է թաքնվում:
Մենք ուզում ենք նայել երկնքին և անդորր տեսնել այնտեղ ու մեր հոգիներում:

ՎԱՍ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
12978 | 0
01:01, 08.12.2017
29881 | 0
23:45, 27.08.2017
21569 | 0
դեպի վեր