ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Անահիտ Բոստանջյան, Բրաբիոն ծաղիկ
01:03, 24.04.2014
3842 | 0


Բրաբիոն ծաղիկ

Բրաբիո՛ն ծաղիկ, գուշա՛կ իմ բախտի,
Քեզ որոնելու եկա ես մի օր՝
Կորած երազիս զմրուխտ լանջերին
Ու դաշտերի մեջ ծաղկանց՝ մեղմօրոր:

Քո սեգ լանջերին ես որոնեցի
Իմ երջանկության ծաղիկը չքնաղ,
Քո աղբյուրների ջրով ցողեցի
Իմ կարոտների կրակները տաք:

Քեզ որոնեցի ձորերում թավիշ,
Լեռնալանջերին, քարափների տակ,
Մացառների մեջ, անդունդներում խոր,
Պարտեզներում պերճ, արտերում խաղաղ:

Բայց չգտա քեզ ո՛չ հովիտներում,
Ո՛չ լեռնալանջին Նեմրութա սարի..
Ա՜խ, ե՞րբ եմ, ե՞րբ եմ ես քեզ գտնելու
Կորուսյալ երկրիս կորուսյալ ծաղիկ:

ԱՆԱՀԻՏ («Սեր և անջրպետ» գրքիցս)



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13083 | 0
01:01, 08.12.2017
29964 | 0
23:45, 27.08.2017
21715 | 0
դեպի վեր