ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Անահիտ Բոստանջյան, ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳԱՐՈՒՆ
12:40, 24.04.2014
2317 | 0

ՊԻտի շարունակվի մեր գարունը, ու պիտի բազմանանք մենք...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳԱՐՈՒՆ
1915-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եմ նվիրում

Ապրիլի քսանչորս...
օր ոգեկոչման ու հիշատակի...
.........................................................
Նայեցե՛ք, ահա, աշխարհի բոլոր
ծագերում այսօր, ուր հայի շունչ կա,
հեղեղ է հուժկու, կենսահորդ շռինդ,
աննահանջ հոսանք ու թափ վարարուն,
աշխարհածավալ անհուն խոնարհում՝
առ միլիոն ու կես նահատակների՝
անմեղ հայորդաց ընդհատված գարուն,
ընդհատված ամառ, ընդհատված աշուն,
ընդհատված ձմեռ-սրտի ընդհատված
չորս եղանակներ....
և բռնկումներ արդար ցասումի,
ու ցավից հունցված կարոտներ անշեջ,
կսկծաշաղախ իը՜նչ երազանքներ,
թևում են ահա երամներ ինչպես,
դեպի Մուշ ու Վան, Կարի՜ն, Արդահա՜ն,
Եփրատ արնածուփ, մահաշունչ Դեր-Զոր...
թևում են ահա երամներ ցավի,
բայց նաև հույսի, անբեկ հավատի,
ու այնտե՜ղ, այնտեղ՝ մեր հին Էրգրում,
երամներն այդ ձուլվում են ի մի,
ու դառնում մի հավք, մի հավք հազարան,
և բոցավառվող թռչնից այդ հրաշք,
պոկվում է կրկին հուրը կարոտի,
դառնում ընդվզում, արդարի պահանջ
ու խարույկ անհուն, անընդգրկելի,
ոգեկոչելով հուշը արդարոց...
բոցավառվու՜մ է Հավքը Հազարն,
ու բոցափետուր իր թևերի տակ
շարունակվում է սրտերում հայոց
գարունն ընդհատված՝
Արցախից Կարին ու Անիից Վան...
Եվ ահա, տեսե՛ք, ապրիլ է նորից,
բայց ոչ կականիու ողբի ապրիլ,
այլարադր դատի հույս ու հատով
պայքարի՜ ապրիլ..
...............................................................
Ապրիլի քսանչորս...
օր ոգեկոչման ու հիշատակի...
........................................................
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13082 | 0
01:01, 08.12.2017
29962 | 0
23:45, 27.08.2017
21714 | 0
դեպի վեր