ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Վահագն Դավթյան, «Բարի հսկան» գրքից:
13:21, 24.04.2014
4440 | 0


ԵՐԿՈՒՔՍ ԱԼ ՃԻՇՏ ԵՆՔ, ՎԱՀԱԳՆ

Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Երբ Պոլիս իջա, ինքնաթիռին մեջ թուրք ժուռնալիստներ շրջապատեցին ինձի ու սկսեցին հարցերու տարափ տեղալ գլխուս: Գիտեին, անշուշտ, որ հայ եմ: Մեջները գեղեցիկ ժուռնալիստուհի մը կար ու ինձի հարցուց. «Գիտենք, որ դուն կնոջմեդ բաժնվեր ես, կրնայի՞ր արդյոք, թրքուհու մը հետ ամուսնանալ» ... «Ինչո՞ւ չէ, ըսի, բայց պայմանով, որ թրքուհին ձեզի պես գեղեցիկ ըլլա ու նաև կեր ու կուտ գիտնա, եփել- թափել գիտնա... Թրքուհին անուշ մը ծիծաղեց: Կսպասեին, անշուշտ, որ ըսեի՝ ոչ, չեմ կրնար, քանի որ մենք վրեժ ունինք ձեր դեմ... Վահագն, վրեժ աղվոր զգացմունք չէ, վրեժ կթունավորե մարդու արյունը, ու ապրելը դժվար կըլլա...
Վ. ԴԱՎԹՅԱՆ.- Համաձայն եմ, վարպետ Սարոյան, թունավորում է արյունը, եթե մանր վրեժխնդրություն է... Բայց չէ՞ որ առավել մեծ առումով այդ վրեժ կոչվածը նաև արդարությունը վերականգնելու բնածին պահանջ է...Ուրեմն վրեժը նաև արդարություն է:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Վրեժը նոր վրեժ կծնե ու արդարությունը չի կըրնար վերականգնվիլ:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.- ՈՒրեմն ի՞նչ, չարը պիտի անպատիժ մնա՞ աշխարհում:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Ոչ անպատիժ չպիտի մնա, բայց, բայց վրեժով ալ չպիտի պատժվի, ուրիշ ձևով մը պիտի պատժվի:
Վ. ԴԱՎԹՅան.-Բայց չէ՞ որ Դու՝ Վիլյամ Սարոյանդ, աշխարհի ամենաբարի գրողդ, , , Ձեր կյանքի ժամանակը, , պիեսի մեջ հենց վրեժով պատժեցիր չար ոստիկան Բլիկին, սպանելով պատժեցիր... (Սարոյանը մեղավոր ժպտաց, այդպիսի ժպիտ առաջին անգամ էի տեսնում նրա դեմքին: Երևի զղջում էր, որ իր գործի մեջ մարդ է սպանել, չէ՞ որ հենց ինքն է գրել, թե արվեստ ստեղծելու համար, , պետք չէ, որ քո պատմվածքի մեջ որևէ մեկին սպանես, , ... Բայց սպանել էր: Ինչպե՞ս է լինում դա, ինչպե՞ս է, որ մեր արվեստագետները շատ հաճախ չեն կարողանում ենթարկվել իրենց իսկ տեսական սկզբունքներին: Կարծում եմ, կյանքի ճշմարտության հրամանով.ճշմարտության զգացողությունը շատ է ուժեղ լինում
նրանց մեջ ու տալիս, փշրում է իրենց իսկ տեսական սխեմաների շրջանակները: Այդ փոքրերի, միջակների կանխամտածված գործերում է, որ անխափան են մնում սխեմաները: Որքան հիշում եմ, Տոլստոյն է, որ բողոքել է. տեսա՞ք, այսինչ հերոսս ինչ բերեց իմ գլխին, չէի սպասում, թե այդպես կվարվի... Հավանաբար Սարոյանն ինքն էլ է զարմացել,
որ իր հերոսը մարդ է սպանել: Բայց հերոսը չէ, որ սպանել էր, այլ կյանքի ճշմարտության հրամանն ու տրամաբանությունը:
Մեր այս վեճի մեջ էլ երևի նրա տեսական այդ սկզբունքներն
էին խոսում: Հավատացած եմ, որ եթե այդ թեմայով գեղարվեստական գործ գրեր, կյանքի ճշմարտությունը այլ բան կթելադրեր նրան...)
Վ. ԴԱՎԹՅԱՆ.-Մերը վրեժ չէ, վարպետ մերը արդարության պահանջ է: Եթե նույնիսկ հնարավորություն ունենայինք վրեժ լուծել, չպիտի կարողանայինք, հայի բնածին բարությունն ու խիղճը թույլ չպիտի տային. վկան՝ Նարեկացին, վկան՝ Անդրանիկը... Ինքդ ճանաչել ես Անդրանիկին, գիտես, որ ամբողջովին բարություն ու խիղճ էր: Եվ վրեժ չէր լուծում Անդրանիկը, պատժելով չարին, իր ժողովրդի խիղճն ու բարությունն էր պաշտպանում...Վրիժառուները չեն նայում, մանուկ է, կին, ծերունի, , սպանում են անխնա: Որևէ փաստ կա՞, որ Անդրանիկը ձեռք տված լինի կնոջ կամ երեխայի: Ոչ, չկա: Հակառակ փաստեր՝ ինչքան ուզեք...
Վ. Սարոյան.-Հոդ համաձայն եմ քեզի...
(Ես, որ Սարոյանին միշտ, , դուք, , - ով էի դիմում, հանկարծ
նկատեցի, որ անցել էի, , դու, , -ի, նկատեցի նաև, որ Սարոյանի քիչ առաջվա մեղավոր ժպիտը փոխվել է տխրության, նույնիսկ տրտմության:
Ինչի՞ց էր տխրել, ինչի՞ց էր տրտմել, ինչու՞ էր լռել...
Արդյոք իր բնածին բարությունն ու իր ժողովրդի ցավը հոգու խորքում չէի՞ն բզկտում իրար, և այդ անվերջանալի ու անել մենամարտը չէ՞ր, որ փոխվել էր տրտմության, և անպատասխան հարցերը չէի՞ն, որ լռության էին փոխվել...Ինչ իմանաս...)

Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Վահագն, երբ Անդրանիկին տեսա ու հետը խոսեցա, 14 տարու էի: Գիտես, 14 տարեկաններ դժվար հարցեր կուտան... Հավանաբար դժվար հարցեր կուտայի Անդրանիկին, և այդ պատճառով ալ ինձի հետ ուրիշ լեզվով կխոսեր, Արամ քեռիիս հետ ՝ ուրիշ... Ու կրնա ըլլալ, որ քու տված հարցերդ ալ դժվար են, ու ատոր համար ալ քեզի հետ ուրիշ լեզվով կխոսիմ, խղճիս հետ՝ ուրիշ...
Վահագն, կըրնա՞ս ինձի ըսել, հայր ու տղա որ կռվին, ո՞ր մեկը ճիշտ կըլլա:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.-Նայած ի՞նչի համար, ի՞նչ պատճառով են կռվում...
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Ինչ պատճառով ալ ըլլա...
Վ. ԴԱՎԹՅԱՆ.-Չէ, չեմ կարող ասել:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.-Իսկ ես՝ կրնամ...Երկուքն ալ միշտ ճիշտ կըլլան...
Ուրեմն, կուզեմ ըսել, թե հիմա որ քիչ մը վիճեցինք, երկուքս ալ ճիշտ էինք:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ «ԲԱՐԻ ՀՍԿԱՆ» գրքից

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13071 | 0
01:01, 08.12.2017
29952 | 0
23:45, 27.08.2017
21699 | 0
դեպի վեր